Գլխավոր էջ Գլխավոր Հեռացնե՞լ, թե՞ ոչ նշիկները. պարզաբանում է ԼՕՌ մասնագետը

Հեռացնե՞լ, թե՞ ոչ նշիկները. պարզաբանում է ԼՕՌ մասնագետը

1658
0

Նշիկները հեռացնելու որոշումն, իհարկե, հիվանդն ինքն է կայացնում` հաշվի առնելով քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտական տեսակետը: Եթե տարիներ առաջ ընդունված էր մտածել թե նշիկներն ու կույրաղիքն «ավելորդ» օրգաններ են, ապա ժամանակակից բժշկությունն այսօր ապացուցել է, որ օրգանիզմն անպետք օրգաններ չունի և դրանցից յուրաքանչյուրի հեռացումը լուրջ կորուստ է առողջության համար:
Նշիկները հանդիսանում են օրգանիզմի դարբասները և պահում են պաշտպանում են ինֆեկցիաներից:
Հեռացնե՞լ, թե՞ ոչ նշիկները հարցադրմամբ MedMedia.am-ը դիմել է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջ ծառայության ղեկավար, բ.գ.թ. Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) Արայիկ Ղարիբյանին: «Նշիկները հեռացնելու համար անհրաժեշտ են հատուկ ցուցումներ: Եթե նշիկը հնարաոր է կոնսերվատիվ եղանակով բուժել, այն հարկավոր է հնարավորինս պահել»,-ասաց ԼՕՌ մասնագետն ու շարունակեց. «Տարիներ առաջ տարին մեկ անգամ անգինան համարվում էր հաճախակի և ցուցում էր վիրահատության, իսկ այսօր, ըստ Եվրոպական գայդերի, երեխաների մոտ տարին 7 անգամ անգինան պետք է դիֆերենցել «Մարշալ սինդրոմից» և ապա նոր ցուցում տալ վիրահատության»: Մեծահասկների պարագայում, Արայիկ Ղարիբյանի խոսքով, տարին 3-4 անգամ հիվանդացությունը ցուցում է վիրահատության:
Մասնագետը նաև նշեց, որ նշիկները մասնակցում են դիմադրողականության ամրացմանը` արտադրելով պաթոգեն վիրուսների և միկրոբների դեմ պայքարող մասնիկներ: «Դրանց հեռացնելուց հետո օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիան կտրուկ ընկնում է, և վարակներն շատ ավելի հեշտությամբ են ներթափանցում օրգանիզմ: Հետևաբար մինչ հեացման որոշում ընդունելն անհրաժեշտ է լուրջ հետազոտություններ անեցնել և ճիշտ որոշում կայացնել»,-եզրափակեց Արայիկ Ղարիբյանը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ