Գլխավոր էջ Նորություններ Գյումրիում 82-ամյա պացիենտ է մահացել, ում թեստի պատասխանը բացասական է եղել, բայց...

Գյումրիում 82-ամյա պացիենտ է մահացել, ում թեստի պատասխանը բացասական է եղել, բայց Covid 19-ին բնորոշ թոքաբորբ է ունեցել

1037
0

Գյումրիում 82-ամյա պացիենտ է մահացել, ում թեստի պատասխանը բացասական է եղել, բայց ԿՈՎԻԴ-19-ին բնորոշ թոքաբորբ է ունեցել
13:31, 04.07.2020
Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Հասարակություն, Պատահարներ

Հուլիսի 3-ին «Գյումրի» բժշկականկ կենտրոնում 82-ամյա պացիենտ է մահացել, ում թեստի պատասխանը բացասական է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԲԿ-ի տնօրեն Արմեն Նիկողոսյանը` նշելով, որ հնարավոր է` մահացածը վարակված է եղել կորոնավիրուսով:

«Երեկ ծայրահեղ ծանր դեպք ենք ունեցե: Պոլիկլինիկայում պացինետը նմուշառված է եղել, եկել է մեզ մոտ, մահացավ, հետո պատասխանը եկավ, որ բացասական է, բայց իր բոլոր սիմպտոմներով նման էր կորոնավիրուսի ու շատ հնարավոր է` բացասական դարձել էր, քանի որ շատ էր տանը մնացել եւ ուշ էին դիմել բժշկի, խորացված պրոցեսով, բարդացած բերել էին ու մահացավ»,-ասաց նա` նշելով, որ մահացածի մտ կորոնավիրուսին բոնորոշ թոքաբորբ է եղել:

Արմեն Նիկողոսյանը նշեց, որ այս դեպքը չի համարվում կորոնավիրուսից մահացած, վիճակագրության մեջ չի ներառվում, հուղարկավորությունն էլ համաճարակաբանական կանոններով չի կազմակերպվում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ