Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ում մահացած դատապարտյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԱՄՆ-ում մահացած դատապարտյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել

598
0

Անցած շաբաթ 71-ամյա Ռիչարդ Ստիտլիին գտել են մահացած Կալիֆորնիայի Սան Քվենտին բանտում, հաղորդում է CNN-ը: Սա նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված մահվան առաջին դեպքն է Կալիֆորնիայի բանտերում: Մահվան դատապարտված Ստիտլիին բանտում անց էր կացրել շուրջ 30 տարի: Նշենք, որ Սան Քվենտինի բանտարկյալների 1/3-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս, որը, ըստ Կալիֆորնիայի ուղղիչ և վերականգնողական բաժանմունքի՝ նահանգի բանտային համակարգում արձանագրված ընդհանուր դեպքերի կեսն է կազմում: Հուլիսի 2-ի տվյալներով՝ հաստատությունում կա 1,345 վարակակիր: Սան Քվենտինը ծանրաբեռնված բանտ է և ունի շուրջ 3,400 բանտարկյալ: Այն երկրի բազմաթիվ բանտերից մեկն է, որոնք դարձել են վիրուսի օջախ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ