Գլխավոր էջ Medmedia TV Փակ դատական նիստից ի՞նչ են պատմում առողջապահության նախարարը և պաշտպանը

Փակ դատական նիստից ի՞նչ են պատմում առողջապահության նախարարը և պաշտպանը

5249
0
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նատավայրում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը: Ըստ առաջադրված մեղադրանքի փոխնախարարը առանձնապես խոշոր չափի կաշառք է պահանջել և ստացել հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից։ Կաշառքի չափը կազմել է 3000 ԱՄՆ դոլար։ Այսօր դատական նիստին վկայի կարգավիճակով մասնակցում էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Բաց դատական նիստին լրագրողներին ներս չթողեցին՝ պատճառաբանելով, որ երկրում արտակարգ դրություն է։ Նախագահող դատավորի օգնական Շողիկ Դուրյանի հետ կապնվեցինք՝ պարզելու ներս չթողնելու պատճառը՝ ասաց, այդպես են որոշել, արտակարգ դրություն է։  Ճշտող հարցին, թե արդյո՞ք առկա է որևէ որոշում, ըստ որի դատական նիստերը պետք է անցկացվեն դռնփակ՝ վերջինս պարզապես անկիրթ կերպով անջատեց հեռախոսը։
Նիստի ավարտին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը պատասխանեցին լրագրողների հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ