Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարի մամլո խոսնակը չի մեկնաբանում առողջապահության կազմակերպչի դիտարկումները

Առողջապահության նախարարի մամլո խոսնակը չի մեկնաբանում առողջապահության կազմակերպչի դիտարկումները

1597
0

Առողջապահության նախարարի մամլո խոսնակը իր սեփական սկզբունքով չի մեկնաբանում առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի դիտարկումները։ Այս մասին, նախ տեղեկացանք Հինգերորդ ալիքի՝ նոյեմբերի 6-ի «Հայլուր»-ի թողարկումից։

Եթերից հնչեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակի անունից մի հայտարարություն, որտեղ ասվում էր, որ սկզբունքորեն չեն մեկնաբանվում առողջապահության կազմակերպիչ, առողջապահության կազմակերպիչ, ՀԱԱԽ նախագահ Գևորգ Գրիգորյանի կողմից առողջապահական մի շարք խնդիրների վերաբերյալ արված դիտարկումները։ Մեզ հետ զրույցում մամուլի խոսնակը՝ Ալինա Նիկողոսյանը, նախ նշեց, որ չի դիտել հաղորդումը, ապա դիտելուց հետո միայն,  ի պատասխան այն հարցին, թե ո՞ր սկզբունքով չի մեկնաբանվում Գևորգ Գրիգորյանի խոսքերը, պատասխանեց՝ «Իմ սկզբունքով»։

Մամուլի խոսնակը, խախտելով տեղեկատվության ազատության մասին օրենքը, խոսեց իր անունից ու հայտնեց սուբյեկտիվ կարծիք. ներկայացնելով նախարարության կարծիքը հիմք ընդունելով իր սկզբունքները։

Հիշեցնենք, որ վերջերս Գևորգ Գրիգորյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր առողջապահական մի շարք խնդիրների, ինչպիսիք են բժշկական կենտրոնների միջև պետպատվերների անհամաչափ բաշխումը, առողջապահական համակարգում գումարի ստվերային շրջանառությունը, հակածխախոտային օրենքի նախագծի բացերը և այլն։

Հավելենք, որ յուրքանչյուր գերատեսչության կամ պաշտոնատար անձի մամլո խոսնակը, հանդիսանալով միջնորդ երկու կողմերի (գերատեսչության կամ պաշտոնատար անձի և տեղեկատվության մասին հարցում անող լրատվամիջոցի կամ անհատի) միջև, պետք է գիտակցի, որ իր պարտավորությունների շրջանակների մեջ է մտնում կոռեկտության սահմաններում տրամադրել սպառիչ տեղեկատվություն լրատվամիջոցներին:

Ժողովրդավարական երկրում, որտեղ մամուլը համարվում է ազատ, որևէ գերատեսչություն, այդ թվում Առողջապահության նախարարությունը չպետք է վերահսկի տեղեկատվական ոողջ հոսքը՝ փորձելով լրատվամիջոցներին հրամցնել իրենց իսկ կողմից շարադրված տեքստեր:

Հոդվածի հեղինակ՝ Հասմիկ Չոբանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ