Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության ոլորտում իրականացվել է հակակոռուպցիոն ռազմավարության միայն 2 տոկոսը. Գևորգ Գրիգորյան

Առողջապահության ոլորտում իրականացվել է հակակոռուպցիոն ռազմավարության միայն 2 տոկոսը. Գևորգ Գրիգորյան

541
0

Առողջապահության նախարարության կողմից իրականացրած հակածխախոտային պայքարը  թիրախավորել է միայն մեկ ընկերության, այս մասին նոյեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ»  կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը:

«Բավական է դիտարկել նախարարի ֆեյսբուքյան էջը, և տեսնել քանի գրառումներ կան կոնկրետ մեկ ընկերության հակաքարոզչությանը վերաբերող»,- ասաց նա:

Անդրադառնալով առողջապահության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներին՝ ՀԱԱԽ նախագահ Գևորգ Գրիգորյանը նշեց, որ խորհուրդը մի քանի նամակներ է ուղղել պական մարմինների, որոնցում ներկայացվել են կոռուպցիոն ռիսկերին վերաբերող դիտարկումները, սակայն բարձրաձայնումները մնացել են մեդիա դաշտում, դրանցից հետևություններ չեն արվել։

«Խնդիր ունենք հակակոռուպցիոն ռազմավարության հետ, որը տարիներ առաջ ընդունվել է։ Այս ընթացքում իրականացվել է ողջ ռազմավարության միայն 2 տոկոսը։ Հակակոռուպցիոն միջոցառումները միայն մարդկանց բռնել, նստեցնելը չէ։ Դա հետևողական պայքարն է, ռիսկերի բացառումը, իրազեկումը, պատժի անխուսափելիությունն ու կանխարգելումը: Եթե մենք չունենք հակակոռուպցիոն ռազմավարության կետերի իրականացում, ապա մենք ունենք կոռուպցիա», — ասաց Գևորգ Գրիգորյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ