Գլխավոր էջ Գլխավոր Վրաստանում վարակվածների մեծ մասը բեռնափոխադրող վարորդներն են

Վրաստանում վարակվածների մեծ մասը բեռնափոխադրող վարորդներն են

618
0
A lab technician extracts a portion of a COVID-19 vaccine candidate during testing at the Chula Vaccine Research Center, run by Chulalongkorn University in Bangkok, Thailand, Monday, May 25, 2020. Researchers in Thailand claim to have promising results with the vaccination on mice, and have begun testing on monkeys. (AP Photo/Sakchai Lalit)

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել, որոնցից 6-ը՝ միջազգային բեռնափոխադրում իրականացնող վարորդների մոտ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:

«8 պացիենտներից մեկը հաստատված դեպքի կոնտակտ է, մնացած 7-ը բերված դեպքեր են, որոնցից 6-ը բեռնատար մեքենաների վարորդներ են, մեկն՝ այլ քաղաքացի», — ասել է Էզուգբայան:

4 վարակակիրները հոսպիտալացվել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրանցից երկուսը Ադրբեջանի, 1-ը՝ Բելառուսի քաղաքացի է:

«Բոլոր 4 տղամարդկանց մոտ սահմանը հատելու ընթացքում բարձր ջերմություն է նկատվել, նրանք կլինիկա են տեղափոխվել: Տեղում արագ թեստերը հաստատել են վարակը»:

Ըստ Վրաստանում գործող կարգի՝ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվողները Վրաստանի սահմանին արագ թեստ են անցնում: Դրական արդյունքի դեպքում նրանց հիվանդանոց են ուղարկում՝ PCR թեստավորման:

Միջազգային բեռնափոխադրողները դարձել են երկիր վարակի թափանցման գլխավոր աղբյուրը: Միայն հունիսին վարակ է հաստատվել 30 վարորդի մոտ: Հիշեցնենք, որ նրանց թվում նաև Հայաստանից Վրաստան եկած վարորդներ կան: Հունիսի 27-ին վարակ էր հաստատվել ՀՀ-ից եկած 2 վարորդի մոտ:

Փետրվարի 26-ից հուլիսի 2-ը Վրաստանում լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կորոնավիրուսի 939 դեպք, որոնցից 15-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 817 մարդ: Սա ընդհանուր վարակվածների 87%-ից ավելին է: Վրաստանի քովիդ-կենտրոններում շարունակում է մնալ 107 մարդ: Կարանտինում 3 080, բժիշկների հատուկ հսկողության տակ՝ 242 քաղաքացի է:

Այսօրվա դրությամբ 113,1 հազար մարդ է թեստավորվել: Արված PCR թեստերի քանակը 117,7 հազար է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ