Գլխավոր էջ Գլխավոր Ծառուկյանը՝ ծնողների առողջության մասին մտածելով, մեկուսացել է առանձին սենյակում

Ծառուկյանը՝ ծնողների առողջության մասին մտածելով, մեկուսացել է առանձին սենյակում

522
0

Չնայած այն մտքին, որ կորոնավիրուսը բարի մարդկանց չի վարակում, այնուամենայնիվ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարակվեց կորոնավիրուսով։ Հունիսի 29-ի առավոտյան Ծառուկյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։

Medmedia.am-ի հետ զրույցում իրավաբան Էմին Խաչատրյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդը սկզբնական շրջանում ունեցել է ջերմություն, կաթիլային ներարկումները ստացել է Էրեբունի ԲԿ-ում, սակայն հիմա բուժման ընթացքը կատարվում է տանը։ Իրավաբանի խոսքով Ծառուկյանը գտնվում է իր տանը՝ ընտանիքի անդամներից մեկուսացած, քանի որ ծնողները ռիսկային գոտում են մտածում է նրանց անվտանգության մասին։ Այս պահին պատգամավորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Այն հարցին, թե արդյո՞ք Ծառուկյանի մոտ թոքաբորբ է ախտորոշվել իրավաբանը նշեց, որ միայն թոքաբորբի նախանշաններ են եղել, բայց հիմա ամեն բան լավ է։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ