Գլխավոր էջ Գլխավոր Ղազախստանի նախկին նախագահը բուժվել է COVID-19-ից

Ղազախստանի նախկին նախագահը բուժվել է COVID-19-ից

431
0

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բուժվել է կորոնավիրուսային հիվանդությունից, բայց կշարունակի պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը և աշխատել հեռակա կարգով, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով նրա մամուլի խոսնակ Աիդոս Ուկիբային։

79-ամյա Նազարբաևի մամուլի ծառայությունը հունիսի 18-ին հաղորդել էր, որ նրա մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել։

«Ես լավ նորություններ ունեմ: Պարոն Նազարբարևն այսօր կորոնավիրուսային թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել։  Բժիշկների առաջարկությունների համաձայն, Նուրսուլթան Նազարբաևը կշարունակի պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը, աշխատել հեռակա կարգով և ժամանակ հատկացնել մաքուր օդում զբոսնելու համար», — իր «Թվիթեր»-ի էջում գրել է Ուկիբայը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ