Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս են իրականացվելու կորոնավիրուսի դեմ պատվաստումները․ ռուս փորձագետներ

Ինչպե՞ս են իրականացվելու կորոնավիրուսի դեմ պատվաստումները․ ռուս փորձագետներ

614
0

Այն բանից հետո, երբ ավարտվեց Գամալեյի անվան գիտական կենտրոնի ստեղծած պատվաստանյութի փորձարկման աշխատանքները, որոնք այսօր փորձարկվում են ՌԴ ՊՆ-ում, առաջին հերթին կսկսեն պատվաստումները ռիսկային խմբերում։ Այս մասին հայտարարել է ռուս գիտնական Պավել Վոլչկովը։ Խոսքը տարեցների՝ 60 եւ ավելի տարիք ունեցողների մասին է, որոնք ամենից շատն են տառապում համավարակի ընթացքում։ Սա գիտական համաճարակաբանական տեսանկյունից ամենաճիշտ որոշումն է։ Նա նշել է, որ ներկայումս փորձարկումները իրականացվում են միջին տարիքի զինվորականների շրջանում, որոնք առողջական խնդիրներ չունեն։ Գիտնականը նկատել է, որ հարկ կլինի նաեւ հավելյալ կլինիկական փորձարկում էլ անել, հասկանալու համար, թե երեխաների եւ տարեցների դեպքում պատվաստայութը որքանով է արդյունավետ։ Դրա համար էլ, ամենայն հավանականությամբ կստեղծվեն կամավորական խմբեր, ըստ տարիքային խմբերի։ Գիտական առումով, հատկապես հետաքրքրական է տեսնել, թե ինչպես է պատվաստանյութը պաշտպանում ամենից խոցելի խմբերին վիրուսից։ Իհարկե, կարեւոր է նաեւ իմանալ, թե պատվաստանյութը ինչպես է ազդում տարատեսակ խրոնիկ հիվանդություններով տառապողների վրա։ Հիվանդացած եւ առողջացածներին, Վոլչկովը կարծում է, որ առհասարակ պատվաստելու իմաստ չկա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ