Գլխավոր էջ Գլխավոր Տավուշ տեքստիլը բնականոն աշխատում է․ օրական արտադրում են 300 հազար դիմակ

Տավուշ տեքստիլը բնականոն աշխատում է․ օրական արտադրում են 300 հազար դիմակ

878
0

COVID19-ով պայմանավորված բոլորիս կյանքի անբաժան մասն են կազմում բժշկակական դիմակները։ Շուկայում տիրող իրավիճակի, արտադրանքի ծավալների մասին MedMedia-ի թղթակիցը զրուցեց Տավուշ տեքստիլի տնօրեն Միքայել Եզեկյանի հետ։

«Արտադրամասն ամբողջ թափով աշխատում է, բացի Հայաստանից արտահանում ենք նաև Արցախ, կան նաև պատվերներ այլ երկրներից, շուտով կարտահանենք։ Բոլոր պատվերները հասցնում ենք, հումքը ներկրում ենք Ռուսաստանի դաշնությունից»,-ասաց տնօրենը։

Եզեկյանը նշեց, որ իրենց արտադրամասում օրական արտադրվում է 300 հազար դիմակ, որի մի մասը պահեստավորվում է․«Արտադրամասն ընդլայնվում է, մոտ երկու շաբաթից կգործի նաև մեր մեկ այլ արտադրամաս՝ թվով 4-ը, որի աշխատանքները սկսել ենք անցած տարվա հունիսից։ Այնտեղ նախնական կաշխատի 150 հոգի, իսկ հետո կդառնան ՝ 400: Այս պահին մեր արտադրամասերում աշխատում է 800 անձ»։

Տավուշ տեքստիլում ևս գրանցվել էին կորանավիրուսային վարակի դեպքեր։ Արտադարմասերից մեկը ժամանակավորապես փակվել էր։ Այն արդեն վերագործարկվել է․«Բարեբախտաբար ծանր կամ մահվան դեպքեր մեզ մոտ չգրանցվեցին։ Բոլոր հիվանդներն ասիմտոմ էին։ Այժմ բնականոն աշխատում ենք»։

Հարցին, թե որքան է մեկ դիմակի ինքնարժեքը՝ Եզեկյանը պատասխանեց, որ դա կոմերցիոն գաղտնիք է, նույն պատճառաբանությամբ՝ նա նաև չպատասխանեց հարցին, թե որքան է արժեցել նոր արտադրամասի կառուցումը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ