Գլխավոր էջ Գլխավոր Մարզային բժիշկները ԲԿ-ներում կաշխատեն ոչ թե 5, այլ 3 տարի

Մարզային բժիշկները ԲԿ-ներում կաշխատեն ոչ թե 5, այլ 3 տարի

1624
0

Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից:

«Մասնավորապես նախատեսվում է, որ այս տարվանից կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-մասնագետներն ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի` նախկին 5 տարվա փոխարեն»,- հայտնում են նախարարությունից:

Նշանակումներ կատարելիս նախարարությունը հաշվի կառնի գործուղվող բժիշկ-մասնագետի նախապատվությունը, ինչպես նաև նրանց կաջակցի մարզերում կացության հարցում, որի ուղղությամբ կատարվում են սոցիալական աջակցության մեխանիզմների մշակման աշխատանքներ:

Ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:

Գրանցման և մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1505, 1504, էլ. հասցե: [email protected]:

2020-2021թթ. ուսումնական տարվա նպատակային կլինիկական օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը.

  1. Լաբորատոր ախտորոշում
  2. Ընդհանուր վիրաբուժություն
  3. Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա
  4. Ակնաբանություն
  5. Մանկաբարձություն և գինեկոլոգիա
  6. Քիթ-կոկորդ-ականջաբանություն
  7. Նյարդաբանություն
  8. Ընտանեկան բժշկություն
  9. Հոգեբուժություն
  10. Մանկական հոգեբուժություն
  11. Մանկաբուժություն
  12. Նեոնատոլոգիա
  13. Ներքին հիվանդություններ
  14. Վարակիչ հիվանդություններ
  15. Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
  16. Ճառագայթային ախտորոշում
  17. Սրտաբանություն
  18. Ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա)
  19. Շտապ և անհետաձգելի բժշկություն
  20. Մանկական անէսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա
  21. Համաճարակաբանություն
  22. Դատաբժշկական փորձաքննություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ