Գլխավոր էջ Գլխավոր Թուրքիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 1.293 դեպք է գրանցվել

Թուրքիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 1.293 դեպք է գրանցվել

518
0

Թուրքիայում հունիսի 30-ին Covid-19 նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 16 մարդ։ Այս մասին «Twitter»-ի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։

Նախարարը հաղորդել է, որ 1 օրում արված 50․492 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.293 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է հիվանդների մահվան 16 դեպք, իսկ ապաքինման 1.302 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 173.111 մարդ, 1.026 հիվանդ դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 199․906, իսկ մահվան 5․131 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 381.650-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ