Գլխավոր էջ Գլխավոր Արդյո՞ք կլուծարվի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտը

Արդյո՞ք կլուծարվի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտը

535
0

Այսօր առավոտից մամուլում շրջանառվում է այն լուրը, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է ոչնչացնել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտը։ Ըստ մամուլի բոլոր դեպքերում նախարարի գործողությունները տվյալ բուժհաստատության դեմ վկայում են այդ մտադրության մասին:

Medmedia.am-ը կապ հաստատեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտի տնօրեն Նարեկ Մանուկյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչն է հետևյալ լուրերի պատճառը։ Ըստ Ն․ Մանուկյանի շրջանառվող լուրերը պարզապես անհեթեթություններ են․

« Այս ամենն այնքան անհեթեթ է, որ իրականում պատասխանելու կարիք էլ չկա։ Եթե ավելի լուրջ հարցեր կլինեն թղթաբանորեն դիմեք մեր մամուլի պատասխանատուին նա կպատասխանի» ։

Հիշեցնենք, որ երբ Արսեն Թորոսյանը փոխեց Ուռուցքաբանության ինստիտուտի տնօրենին մեծ կոնֆլիկտներ տեղի ունեցան ինստիտուտի կոլեկտիվում։ Այդ դեպքերից հետո Ուռուցքաբանության ինստիտուտը լքեցին բազմաթիվ կադրեր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ