Գլխավոր էջ Գլխավոր Իդոնեզական քաղաքի քաղաքապետը ծնկաչոք ներողություն է խնդրել բժիշկներից` քաղաքում կորոնավիրուսի բռնկման համար

Իդոնեզական քաղաքի քաղաքապետը ծնկաչոք ներողություն է խնդրել բժիշկներից` քաղաքում կորոնավիրուսի բռնկման համար

478
0

Ինդոնեզիայի երկրորդ ամենախոշոր քաղաքը հանդիսացող Սուրաբայայի քաղաքապետ Թրի Ռիսմահարինին կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների առաջ ծնկաչոք լաց է եղել և ներողություն է խնդրել նրանցից քաղաքում կորոնավիրուսի բռնկման համար: Այս մասին տեղեկացնում է thejakartapost.com կայքը:

Բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ բժիշկներից մեկը քաղաքապետին ասել է, որ հիվանդանոցները լցված են կորոնավիրուսով վարակված մարդկանցով: Նրա խոսքով` իրավիճակը վատանում է, իսկ քաղաքացիները գրեթե չեն հետևում անվտանգության կանոններին:

Լսելով բժշկի խոսքերը` 59-ամյա քաղաքապետը ծնկի է իջել: «Խնդրում եմ, մի մեղադրեք մեզ»,-լացակումած ասել է նա:

Քաղաքապետը խնդրել է չմեղադրել նաև քաղաքային իշխանություններին` ընդգծելով, որ իրենք շատ մեծ դժվարությունների են բախվում, սակայն չի հստակեցրել, թե ինչ դժվարությունների մասին է խոսքը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Սուրաբայան դարձել է Ինդոնեզիայում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը, հունիսի 29-ի դրությամբ այստեղ գրանցվել է վարակման շուրջ 11 500 դեպք, մայրաքաղաք Ջակարտայում դեպքերի թիվը քիչ է շուրջ 400-ով:

Համաճարակի սկզբից Ինդոնեզիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 56 385 դեպք, վարակման հետևանքով մահացել է 2876 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ