Գլխավոր էջ Գլխավոր Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել

616
0

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 928 մարդ։ Առողջացածների թիվը կազմում է 794 մարդ։ Մահացածների թիվը կազմում է 15 մարդ։ Կարանտինում գտնվում է 2809 մարդ։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում գերազանցել է 10,4 միլիոն մարդը։ Մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 508 հազարը, առողջացածների ընդհանուր թիվը մոտ 5,7 միլիոն է։

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությամբ առաջատարը Միացյալ Նահանգներն է՝ մոտ 2,7 միլիոն վիրուսակիրներով։ Երկրորդ տեղում Բրազիլիան է, մոտ 1,4 միլիոն վարակվածով, երրորդում Ռուսաստանը մոտ 648 հազար վարակվածներով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ