Գլխավոր էջ Նորություններ Դադարեցվել է մեկ անուն դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում

Դադարեցվել է մեկ անուն դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում

1408
0

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է

« Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի N 84023A և N 91001E սերիաներով Ֆլավամեդ լուծույթ հազի դեմ (ամբրօքսոլի հիդրոքլորիդ), լուծույթ ներքին ընդունման, 15մգ/5մլ, ապակե շշիկ 100մլ և չափիչ գդալ (արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր՝ Բեռլին-Քեմի ԱԳ, Գլինիկեր Վեգ125,12489 Բեռլին, Գերմանիա դեղի կայունության ուսումանասիրությունների արդյունքում հայտնաբերվել է սպեցիֆիկացիային անհամապատասխանություն՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2019 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 01/9875-19 կարգադրագրով ժամանակավոր դադարեցրել է վերոնշյալ դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:


«Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության թիվ 164-Ն որոշման 13-րդ կետի համաձայն՝ շրջանառությունը ժամանակավոր դադարեցված արտադրանքը պետք է պահել առանձնացված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պայմաններով ապահովված տարածքում՝ մինչև դրանց վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ