Գլխավոր էջ Նորություններ «Հակածխախոտային» օրենքը կքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում

«Հակածխախոտային» օրենքը կքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում

1572
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook-ի էջում գրել է.

«Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում տեղի է ունենալու մեր «հակածխախոտային» օրենքի քննարկումը։

Մինչ այդ մի շարք քննարկումներ եղել են ԱԺ բոլոր խմբակցությունների հետ, ինչպես նաև Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում։

Քննարկումների ժամանակ մենք բազմակողմանի և հիմնավորված ներկայացրել ենք նման օրինագիծ ընդունելու թե՛ առողջապահական և թե՛ տնտեսական անհրաժեշտությունը։ Այսօր ևս դա կանենք, չնայած միևնույն է այս օրենքը հանրային առողջապահության մասին է և ոչ թե տնտեսության։

Ցավոք սրտի մեր որոշ գործընկերներ, լինելով ծխող և ունենալով նիկոտինային կախվածություն, որն ի դեպ շատ արագ անցնում է, կամ այլ դրդապատճառներով, այդպես էլ չկարողացան ամբողջությամբ մի կողմ դնել օրենքի ընդունման անհրաժեշտությանը դեմ հանդես գալու իրենց ոչ առողջապահական մոտիվները և ամեն կերպ փորձեցին նշել, որ օրենքը «ժամանակավրեպ է և մեր հասարակությունը պատրաստ չէ դրան, որ այն հաշվի չի առնում քաղաքացիների վրա բացասական ազդեցությունը, որ հաշվի չեն առնվում թութուն աճեցնող կամ արդյունաբերությունում աշխատող անձանց շահերը, որ էլեկտրոնային սիգարետները անվտանգ են և պետք չէ դրանք հավասարեցնել սովորականին կամ նույնիսկ, որ ապացուցված չէ ծխելու և քաղցկեղի կապը»։

Իհարկե այդ ամենը բավականին զավեշտալի էր լսել ԱԺ մեր գործընկերների կողմից, այլ ոչ թե ծխախոտագործների, սակայն ունենք այն ինչ ունենք։

Մենք ամեն դեպքում շատ հաստատակամ ենք այս օրինագիծը ընդունելու հարցում և հուսով, որ ԱԺ-ն կդնի Հայաստանը իր սեփական քաղաքացինեի առողջության մասին մտածող երկրների շարքում և ոչ թե կթողնի այն, որպես այսպես կոչված «տարածաշրջանային մոխրաման» կամ «ծխախոտային դրախտ»»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ