Գլխավոր էջ Գլխավոր ՄԻԱՎ-ով վարակված երեխային միայն «զոնդով» կաթ են տալիս

ՄԻԱՎ-ով վարակված երեխային միայն «զոնդով» կաթ են տալիս

1664
0

ՄԻԱՎ-ով վարակված 2-ամյա աղջիկը դեռ բուժումը շարունակում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում։ Aravot.am-ը կապ է հաստատել փոքրիկի մայրիկի հետ, ով հայտնել է , որ երեխան ոչինչ չի ուտում,  միայն «զոնդով» կաթ են տալիս եւ հակառետրովիրուսային դեղորայքն է ընդունում։ Ի սկզբանե հիվանդոնոց էին դիմել բարձր ջորմության և թույլ ինքնազգացողության գանգատներով․

«Տարանք Աշտարակի հիվանդանոց, ցան կար, բժշկուհին ասաց՝ տարեք Երեւան ինֆեկցիոն հիվանդանոց: Տարանք ինֆեկցիոն, հետո ասացին տարեք արյունաբանական, ստեղ էլ ասացին մեր հիվանդը չի, տարեք Արաբկիր: Բայց արյունաբանականում հուլիսին, որ պառկել էինք, ՄԻԱՎ-ի անալիզ են վերցրել, բացասական է եղել պատասխանը: Ամենասկզբից ոչ ոք չի կասկածել ՄԻԱՎ: Ես չգիտեմ՝ երեխաս ո՞ր հիվանդանոցում է վարակվել: Արյունաբանականում պառկել է, ինֆեկցիոնում պառկել է, Ծերեթելիում (սուրբ Աստվածամայր ԲԿ, Ն.Բ.) պառկել է: Ես ինքնակամ չեմ տարել, հիվանդանոցները: Էս հիվանդանոցից ասում էին՝ տարեք ընդեղ, ընդեղից ասում էին՝ տարենք էնտեղ: Վերջում ուղարկեցին Արաբկիրի հիվանդանոց, էստեղ էլ 2 ամիս պառկեցինք, իմունիտետի խնդիրն էին կարգավորում, հետո բժիշկուհին ասաց՝ ՄԻԱՎ անալիզ հանձնենք: Հանձնեցինք, դրական պատասխան եկավ: Ասում եմ՝ ինչպե՞ս եղավ, որ մյուս հիվանդանոցներում բացասական է ցույց տվել, ձեզ մոտ՝ դրական: Բժշկուհին պատասխանեց՝ այդ հիվանդանոցի թեսթերը զգայուն չեն եղել: Բայց ոնց կլինի՞ , որ արյունաբանականի թեսթերը զգայուն չլինեն, մեծ կենտրոն է: Ես հիմա չգիտեմ՝ գլուխս որ պատովը տամ»: Փոքրիկի մայրն ասաց՝ այն հիվանդանոցներում, որտեղ պառկել են, ներարկիչների ասեղներն իր աչքի առաջ են տուփից բացել եւ օգտագործել, մայրը բացառում է ասեղի միջոցով վարակի փոխանցումը, բայց այլ ենթադրություն ունի.

«Իմ երեխան նաեւ վերակենդանացման բաժանմունքում է պառկել, այնտեղ հարազատների մուտքն արգելված է: Ես ինչ իմանամ՝ ինչ են արել: Վարկած ունեմ, որ պլազմայից  անցած կլինի: Հո օդից չեկա՞վ վարակը: Մեր ընտանիքում վարակ չկա, հետազոտվել ենք: Ես երկու երեխաներիս կեսարյան հատմամբ եմ ունեցել, 9 ամիս հղիությունս հսկվել է, ՄԻԱՎ-ի անալիզ էլ եմ տվել, բացասական է եղել: Իմ երեխան դեկտեմբերին կդառնա  2 տարեկան, մայիս ամսից կոտորվում ենք մինչեւ հիմա, տառապում ենք, չեմ էլ կարում պատմեմ՝ ինչ ահավոր տանջանք է: Գրկի երեխա է, որտեղի՞ց կպավ վարակը: Չնայած հույս չունեմ, բայց ուզում եմ բացահայտվի, ուզում եմ մեղավորները պատժվեն, որովհետեւ ես վախենում եմ մյուս երեխաների համար: Հիմա մյուս երեխաս բա որ ջերմի ու տանենք հիվանդանոց ու պետք լինի արյուն ներարկել, ու էդ վարակն արյան միջոցով է փոխանցվում… դուք պատկերացնո՞ւմ եք մեր վախը, մեր ապրումները»- Aratvot.am-ին հատնել է մայրը։

Դեպքի առթիվ կա հարուցված քրեական գործ և հենց այդ պատճառաբանությամբ էլ բուժկետրոնները լռում  են՝ ասելով, որվ նախաքննություն է ընթանում,իսկ հիմնական ինֆորմացիան տրամադորում է միայն առողջապահության նախարարությունը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ