Գլխավոր էջ Նորություններ Սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվում. նախարարություն

Սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվում. նախարարություն

444
0

ՀՀ Առողջապահության նախարարությունը Facebook-ի էջում գրել է.

«Հարգելի քաղաքացիներ,
Հայցում ենք Ձեր ներողամտությունը սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ուշացման համար:

Պատվաստանյութն արդեն երկրում է: Ներկայումս կազմակերպվում է մաքսազերծումը և առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու գործընթացը:

Այս և նախորդ սեզոններին պատվաստումների ուշացման համար կան մի շարք հիմնավոր պատճառներ:

Առողջապահության նախարարության կողմից 2019-2020 թվականների սեզոնի համար մի քանի փուլով հայտարարվել են պատվաստանյութի ձեռք բերման մրցույթներ, սակայն մասնակիցներ չեն եղել կամ առաջարկները չեն համապատասխանել «Գնումների մասին» օրենքի պահանջներին:

Միաժամանակ, սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվում, և Հայաստանի փոքր շուկան հրապուրիչ չէ մատակարարների համար:

Սեզոնային գրիպի պատվաստանյութն ունի մեկ այլ առանձնահատկություն՝ մյուս պատվաստանյութերի նման պահուստային պաշար չի ձևավորվում, այլ գնվում է միայն տվյալ սեզոնի համար»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ