Գլխավոր էջ Նորություններ Կառավարության ներսում նախարարը ստում է վարչապետին. ՀԱԱԽ նախագահ

Կառավարության ներսում նախարարը ստում է վարչապետին. ՀԱԱԽ նախագահ

750
0

Ակնհայտ ստի մեջ ենք ապրում. Կառավարության նիստի ժամանակ վարչապետին զեկուցում են, որ վերարտադրողական առողջության ծրագիրն էլեկտրոնային հերթագրումով է լինելու, բայց երբ ԶԼՄ-ներից զանգահարում են նախարարություն և հարցնում՝ էլեկտրոնայի՞ն է, պատասխանում են՝ ոչ, թղթային է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը։

«Կառավարության ներսում նախարարը ստում է վարչապետին, ուրմեն ինչպե՞ս կարող ենք դրական տեղաշարժ ապահովել», — հարց ուղղեց բանախոսը։

Նա միաժամանակ անթույլատրելի համարեց բժիշկների միջև ծեծկռտուքի, ընդհուպ քիթ ջարդելու միջադեպի վերաբերյալ Առողջապահության նախարարի ֆեյսբուքյան արձագանքը։

«Արդյունքում մենք տեսնում եմ առողջապահության ոլորտի սխալ քաղաքականության դառը պտուղները, երբ բժիշկները, տնտեսվարն ու տնօրենները միմյանց հետ հարաբերություններ պարզելու համար քիթ են կոտրում և այս առիթով Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է անում, որ ցանկացած կաշառք վերցրած բժիշկ արժանանալու է նման կոշտ պատասխանի։ Սպիտակ խալաթին սա հարիր չէ, նման բաներն անհանդուրժելի է մեր ոլորտում։ Նման դեպքերի պատճառով մարդկանց մոտ առաջանում է անվստահություն բժկի հանդեպ»,- ասաց Գևորգ Գրիգորյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ