Գլխավոր էջ Գլխավոր Covid-19-ի նոր դեպքերի աճ է արձանագրվել Ճապոնիայում

Covid-19-ի նոր դեպքերի աճ է արձանագրվել Ճապոնիայում

603
0

Ճապոնիայում կորոնավիրուսի նոր դեպքերի աճ է նկատվում, հաղորդում է CNN-ը։ Մայիսի 25-ին արտակարգ իրավիճակի ռեժիմի ավարտից ի վեր առաջին անգամ Ճապոնիայում 1 օրում ռեկորդային 112 նոր դեպք է արձանագրվել։

Ճապոնիայի իշխանությունների փոխանցմամբ՝ այս աճը պայմանավորված է թեստավորումների մեծ քանակությամբ, և կրկին արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա։

Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ Ճապոնիայում մինչև օրս արձանագրվել է կորոնավիրուսի 18.390 դեպք, որոնցից 971-ը՝ մահվան ելքով։ 16.505 հիվանդ բուժվել է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ