Գլխավոր էջ Գլխավոր Ադրբեջանը կրկնապատկել է պաշտպանիչ միջոցներ չօգտագործելու համար տուգանքները

Ադրբեջանը կրկնապատկել է պաշտպանիչ միջոցներ չօգտագործելու համար տուգանքները

538
0

Ադրբեջանում հակահամաճարակային, սանիտարահիգիենիկ և կարանտինային ռեժիմի ընթացքում անհատական պաշտպանության միջոցներ չօգտագործելու համար տուգանքները կրկնապատկվել են: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Համապատասխան որոշումը կայացվել է Ադրբեջանի խորհրդարանի հունիսի 29-ի արտահերթ նիստում` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու քննարկումների ընթացքում:

Համաձայն փոփոխության ՝ սահմանված պահանջները խախտելու համար ֆիզիկական անձանց կտուգանեն ոչ թե 50, այլ 100 մանաթով (ավելի քան 28 000 դրամ), պաշտոնատար անձանց` 200 մանաթով (ավելի քան 56 000 դրամ) և իրավաբանական անձանց` 400 մանաթով (ավելի քան 113 000 դրամ):

Խախտման կրկնվելու դեպքում ֆիզիկական անձանց կտուգանեն 200 մանաթով, պաշտոնատար անձանց` 400 մանաթով, իսկ իրավաբանական անձանց` 800 մանաթով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ