Գլխավոր էջ Նորություններ Հեպատիտ С-ի համար նախատեսված ևս երկու դեղամիջոց արդյունավետ պայքարում է կորոնավիրուսի դեմ

Հեպատիտ С-ի համար նախատեսված ևս երկու դեղամիջոց արդյունավետ պայքարում է կորոնավիրուսի դեմ

920
0

Հեպատիտ С-ի համար նախատեսված եւս երկու դեղամիջոց արդյունավետ պայքարում է կորոնավիրուսի դեմ

Հեպատիտ С-ի բուժման համար նախատեսված եւս երկու դեղամիջոց՝ դեկլատասվիրն ու սոֆոսբուվիրը լաբորատոր պայմաններում բավական մեծ արդյունավետությամբ պայքարում են նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ։ Այս մասին հայտնում է բրազիլական Օսվալդու Կրուզի անվան գիտահետազոտական միավորումը (Fiocruz)։

Մասնագետները նշում են, որ հեպատիտ С-ի բուժման համար նախատեսված հակավիրուսային պրեպարատները, որոնք ուղղակի գործողության համար են նախատեսված, ամենից անվտանգներից մեկն են հանդիսանում։ Երկու դեղամիջոցներն էլ կանխել են վիրուսի բազմացումը երեք տարբեր տիպի բջիջներում, ներառյալ նաեւ մարդկային թոքերի բջիջներում։ Բացի այդ, նրանք դանդաղեցնում են այն պրոցեսները, որոնք առաջացնում են բորբոքումներ եւ հիպեր-բորբոքումներ, որոնք հատկապես նկատվում են ծանր ընթացքով կորոնավիրուսով հիվանդացածների մոտ։ Մասնագետները հետագայում կենտրոնանալու են հատկապես դեկլատասվիրի վրա, որը ավելի մեծ արդյունավետություն է ցուցաբերել կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ