Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Բրազիլիայում կորոնավիրուսի տարածումը շարունակում է հակառեկորդ սահմանել

Բրազիլիայում կորոնավիրուսի տարածումը շարունակում է հակառեկորդ սահմանել

442
0

Բրազիլիայում մեկ օրում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ավելի քան 46 հազար նոր դեպք. այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Ըստ նախարարության տվյալների՝ մեկ օրում գրանցվել է վարակման 46 860 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 274 974-ի: Նախորդ օրվա ընթացքում մահացել է 990 մարդ, ընդհանուր առմամբ, համավարակի բռնկման սկսվելուց ի վեր մահացել է 55 961 հիվանդ:

ԱՀԿ-ի վերջին տվյալներով ՝ աշխարհում վարակի ավելի քան 9,4 մլն դեպք է հայտնաբերվել, ավելի քան 484 հազար մարդ մահացել է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ