Գլխավոր էջ Նորություններ Պատվաստանյութը COVID-19-ի դեմ համադարման չի դառնա. ՌԴ ԱՆ փորձագետ

Պատվաստանյութը COVID-19-ի դեմ համադարման չի դառնա. ՌԴ ԱՆ փորձագետ

526
0

Ռուսաստանի առողջապահության նախարարության ուռուցքաբան-արյունաբան Ալեքսանդր Ռումյանցևը հայտարարել է, որ COVID-19- ի դեմ պատվաստանյութը չի հանդիսանա վարակի դեմ համադարման (պանացեա): Այդ մասին հայտնում է ТАСС-ը:

Նա որպես օրինակ բերել է գրիպի վիրուսը: Չնայած այն հանգամանքին, որ գրիպի դեմ պատվաստումները այժմ մասսայական են, միևնույն է, ամեն տարի դրա հետևանքով մահանում է մոտ 600 հազար մարդ: Փորձագետի խոսքով՝ նույն կերպ կլինի նաև կորոնավիրուսի դեպքում:

«Ես, որպես բժիշկ, չեմ ակնկալում, որ այդ պատվաստումները լիարժեք համադարման կդառնան»,- ասել է նա:

Ռումյանցևն ընդգծել է, որ այժմ Ռուսաստանի մոտ 20 հետազոտական ​​խումբ աշխատում է կորոնավիրուսային պատվաստանյութի ստեղծման վրա:

Ըստ նրա՝ այդ աշխատանքը որոշակի խթան է նոր հետազոտությունների զարգացման համար, հատկապես արհեստական ​​և բնական վիրուսների, ինչպես նաև որոշակի պաթոգենների էվոլյուցիայի ոլորտում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ