Գլխավոր էջ Գլխավոր «Այժմ համաճարակը, փառք Աստծո, նահանջում է»․ Վ․ Պուտին

«Այժմ համաճարակը, փառք Աստծո, նահանջում է»․ Վ․ Պուտին

1107
0

Ռուսաստանում կորոնավիրուսը նահանջում է, համաճարակի ընթացքում քրտնաջան աշխատած կամավորների համար խնդիրների ծավալը նվազում է: Այս մասին հունիսի 26-ին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։

«Մենք միասին ենք» փոխադարձ օգնության համառուսաստանյան ակցիայի մասնակիցների հետ վիդեոկոնֆերանսի ձևաչափով հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ համաճարակը, փառք Աստծո, նահանջում է, և կամավորների համար առաջադրանքների ծավալը սկսում է փոքր-ինչ նվազել: Դուք իսկապես բարեխղճորեն արեցիք ձեր գործը»,- դիմել է պետության ղեկավարն ակցիայի մասնակիցներին:

Ըստ նրա՝ կապակցությամբ կարելի է միայն ուրախանալ և շնորհակալական խոսքեր է հայտնել կամավորներին:

«Դրսում ամառ է, ինչպես տեսնում ենք, կարելի է և հանգստանալ կատարված պարտքի զգացումով, բայց, որքան ես գիտեմ, «Մենք միասին ենք» ակցիայի շտաբերը չեն ցրվում: Ես լավ հասկանում եմ ձեզ. երբ կա համախմբվախ թիմ, աշխատանքային փորձ դժվար պայմաններում, ուզում ես նոր գործերի անցնել, կրկին ու կրկին իրական ուրախություն զգալ ուրիշներին օգնելուց»,- ասել է Պուտինը:

Ինչպես հայտնել է պետության ղեկավարը, կորոնավիրուսի համավարակի ժամանակ կամավորներն օգնել են ավելի քան 3 միլիոն ռուսաստանցու ՝ կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ:

«Ըստ ամենահամեստ հաշվարկների՝ կամավորներն արդյունավետ, գործնական օգնություն են ցուցաբերել մեր ավելի քան 3 միլիոն քաղաքացու, առաջին հերթին՝ նրանց, ովքեր հատկապես կարիք ունեն ուշադրության և խնամքի՝ հաշմանդամներին, ծանր հիվանդներին, ծերերին»,- ասել է պետության ղեկավարը:

Նա նշել է, որ կամավորների սատարման ամենաարդյունավետ միջոցները կարող են պահպանվել նաեւ համավարակից հետո:
Ըստ պետության ղեկավարի՝ Ռուսաստանի խոշորագույն կորպորացիաները 1.8 միլիարդ ռուբլի են հավաքել՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ կարիքավորներին օգնելու համար:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ