Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանի մաթեմատիկական հաշվարկներն ու ոլորտի տապալումը

Արսեն Թորոսյանի մաթեմատիկական հաշվարկներն ու ոլորտի տապալումը

666
0

Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան»-ը, ակտիվ քննարկում են նախօրեին ԱԺ-ի ընդունած Սահմանադրության փոփոխությունների հարցով բարձր դատարան դիմելու հնարավորությունը: Ստորագրահավաքը նախաձեռնել էր ԲՀԿ-ն՝ առաջարկին միանալու կոչով դիմելով «Լուսավոր Հայաստան»-ին: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների մեկ հինգերորդի՝ այսինքն առնվազն 27 ստորագրություն: Դրանցից 25-ը ԲՀԿ-ն արդեն ապահովել է, իսկ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը, ով հիմա անկախ պատգամավոր է չի տվել իր ստորագրությունը։

Այս մասին երեկ անդրադարձել է նաև առողջապահության նախարարը ֆեյսբուքում կատարելով հաշվարկ։ Նա նշել է, որ ԲՀԿ գործընկերներն, իրենց քաղաքական անցյալն ու ապագան վերաիմաստավորելուց զատ, վատ չէր լինի կրկնեին դպրոցական հանրահաշիվը՝ 132/5=26.4, այսինքն անհրաժեշտ 1/5-ը 27 պատգամավոր է, ոչ թե 26: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորսյանի մաթեմատիկական հաշվարկներին, MedMedia.am- ի հետ զրույցում նշեց, որ լավ կլինի Թորոսյանը զբաղվի իր գործերով։ Նա պետք է ամաչի իր որոլտը տապալելուց, ոչ թե մաթեմատիկայի դասեր տա։

«Երեկվա դրությամբ մենք ունեցել ենք 528 զոհ և կորոնավիրուսի տարածման մարդկային զոհերի թվերով առաջատար դիրքերում ենք։ Իր անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ ազգային ժողովում փորձում էր ընդիմությանը մեղադրել կորոնավիրուսի տարածման հարցում, այն դեպքում, երբ կորոնավիրուսը Հայաստանում էր, իսկ հարևան երկները կոնկրետ քայլեր էին ձեռնարկում վիրուսի տարածումը կանխելու համար, Փաշինյանը հանրահավաքներ էր կազմակերպում, հազարավոր մարդկանց հավաքելով նույն տեղում, ասելով՝ կորոնավիրուսն ու՞մ շունն է, որ մեզ վրա ազդի, մենք վիրուսին պինցետով կթաթախենք օղու մեջ » ։

Ըստ Համբարյանի Թորոսյանը դիլետանտ է, ով ասում էր, որ կորոնավիրուսը բացարձակ վտանգավոր չէ, այն գրիպի նման մի բան է։ Վերջինս նաև նշեց, որ չի ուզում կարծել, որ մեր իշխանությունն այնքան հակապետական է, որ այս ամենը դիտավորյալ անի, սակայն նրանք չեն էլ կարողանում հասկանալ ինչի հետ գործ ունեն։

« Նիկոլ Փաշինյանը և իր վարչակարգը պետական մտածելակերպից զուրկ են, նրանք առաջնորդվում են իրենց անձնական և նեղ թիմային շահերով» ։

MedMedia.am –ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, անդրադառնալով այն հարցին, թե նախարարությունը ուրիշ գործ չունի , որ պետությանը այս իրավիճակից հանելու փոխարեն անցում է կատարել հաշվարկներին՝ նշեց, որ հարցի ամենավառ պատասխանը դա կորոնավիրուսի տարածման և իր իրարամերժ հայտարարություններն են։

« Ցավոք մենք այսօր ունենք մի իրավիճակ, որ իշխանությունը երկրի խնդիրները թողած զբաղված է միմիայն քաղաքականությամբ և ըստ էության նախարարներն իրենց տեղում չեն, ինչի մասին մենք բազմիցս ասում ենք » ։

Արման Աբովյանը՝ լինելով մասնագիտացված բժիշկ, կարող է գնահատական տալ առողջապահության ոլորտին, սակայն Արսեն Թորոսյանը՝ մաթեմատիկայի մասնագետ չլինելով փորձում է ԲՀԿ-ական պատգամավորներին բացատրել հանրահաշվական որոշ նրբություններ։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ