Գլխավոր էջ Գլխավոր Հաստատ չենք կարող ասել՝ արդյո՞ք պատվաստանյութ կունենանք, թե՞ ոչ. ԱՀԿ ղեկավար

Հաստատ չենք կարող ասել՝ արդյո՞ք պատվաստանյութ կունենանք, թե՞ ոչ. ԱՀԿ ղեկավար

313
0
World Health Organization (WHO) Director-General Tedros Adhanom Ghebreyesus gives a press conference on the situation regarding the COVID-19 at Geneva's WHO headquarters on February 24, 2020. - Fears of a global coronavirus pandemic deepened on February 24 as new deaths and infections in Europe, the Middle East and Asia triggered more drastic efforts to stop people travelling. (Photo by Fabrice COFFRINI / AFP) (Photo by FABRICE COFFRINI/AFP via Getty Images)

Երաշխավորված չէ, որ գիտնականները կարող են մշակել COVID-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութ։ BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ԵՄ խորհրդարանի առողջապահության հանձնաժողովին ասել է, որ նույնիսկ եթե պատվաստանյութ մշակվի, ապա այն, ամենայն հավանականությամբ, հասանելի չի լինի առնվազն մեկ տարի։

«Դժվար է հստակ ասել, որ մենք պատվաստանյութ կունենանք։ Մենք երբեք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չենք ունեցել։ Եթե պատվաստանյութ հայտնաբերվի, հույս ունենանք, որ այն կհայտնաբերվի, ապա այն կլինի առաջինը»,- ասել է Գեբրեյեսուսը ԵՄ օրենսդիրներին։

Պատվաստանյութերը մարդու իմունային համակարգին օգնում են ճանաչել պաթոգենները և պայքարել դրանց դեմ։ Դրանք համարվում են COVID-19-ի նման հիվանդությունների տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը:

Աշխարհում այժմ փորձարկվում է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ավելի քան 100 հնարավոր պատվաստանյութ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ