Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում վարակակիրների թիվը 1 մլն բնակչի քանակով աշխարհում ամենաբարձրներից է․BBC-ին անդրադարձել է...

Հայաստանում վարակակիրների թիվը 1 մլն բնակչի քանակով աշխարհում ամենաբարձրներից է․BBC-ին անդրադարձել է ՀՀ-ում կորոնավիրուսի ճգնաժամին

795
0
Healthcare workers in protective suits attend to the coronavirus (COVID-19) patients inside an isolated ward at the Nork Infectious Clinical Hospital in Yerevan, Armenia

Հայաստանը Հարավկովկասյան տարածաշրջանում Covid-19-ից ամենաշատ տուժած երկիրն է, որտեղ ամեն օր գրանցվում են հարյուրավոր նոր դեպքեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ինքն էլ վարակվել էր կորոնավիրուսով, ճգնաժամը լուծելու կապակցությամբ բախվում է աճող քննադատության։ Սակայն իշխանություններն ասում են, որ երկիրը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ արգելափակում-լոքդաուն: Այս մասին ասվում է BBC-ի պատրաստած տեսանյութում։

Տեսանյութում ասվում է, թե Հայաստանի հիվանդանոցները ճնշման տակ են, անդրադարձ է կատարվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքին։

Հայաստանում վարակակիրների թիվը 1 մլն բնակչի քանակով աշխարհում ամենաբարձրներից է։
Քառյակ Մեդիա խմբի հիմնադիրներից Սամվել Ֆարմանյանը BBC-ի տեսանյութում կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության քաղաքականությունն անվանում է «աղետ», ասելով, որ նրանք ամբողջությամբ ձախողել են ու Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների շարքում, որոնք ունեն վատագույն վիճակագրությունը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքերով, «մենք նպատակ չունենք արմատախիլ անելու վարակը, քանի որ դա հնարավոր չէ» և «եթե մենք ունենաք փակ սահմաններ  1 տարի, փակ բիզնեսներ՝ կրկին 1 ամիս, ապա կմեռնենք այլ պատճառներից»։

Նիկոլ Փաշինյանը, ասվում է, այժմ կանգնած է վարչապետության ամենամեծ մարտահրավերի առաջ և կրկին ապավինում է իր ժողովրդին՝ իրենց հասանելիքն անել՝ վիրուսի դեմ պայքարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ