Գլխավոր էջ Գլխավոր Բրազիլիայի նախագահը ենթադրել է, որ արդեն կորոնավիրուս է տարել

Բրազիլիայի նախագահը ենթադրել է, որ արդեն կորոնավիրուս է տարել

375
0

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն խոստովանել է, որ կարող էր արդեն ասիմպտոմիկ կերպով կորոնավիրուս տանել, եւ հայտարարել է, որ ցանկանում է հակամարմինների թեստ հանձնել՝ պարզելու համար՝ արդեն հիվանդացել է, թե ոչ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես չգիտեմ՝ ունեցել եմ կորոնավիրուս, թե ոչ: Ավելի վաղ ես երկու անգամ թեստ եմ հանձնել, երկուսի արդյունքներն էլ բացասական էին: Ոմանք կարծում են, որ ես ունեցել եմ կորոնավիրուս, ես ոչինչ չեմ զգացել, չգիտեմ: Գուցե եւս մի թեստ հանձնեմ՝ տեսնելու համար՝ ունեմ արդյոք հակամարմիններ: Կարծում եմ՝ ես ունեցել եմ այն»,- ասել է Բոլսոնարուն:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ