Գլխավոր էջ Գլխավոր Մոլդովայի նախագահը Ռուսաստանից վերադառնալուց հետո որոշել է ինքնամեկուսանալ

Մոլդովայի նախագահը Ռուսաստանից վերադառնալուց հետո որոշել է ինքնամեկուսանալ

331
0

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Ռուսաստանից վերադառնալուց հետո որոշել է 3 օրով ինքնամեկուսանալ, կիրակի նա կորոնավիրուսի թեստ կհանձնի:

«Եթե այն բացասական լինի, երկուշաբթի կվերադառնամ աշխատանքի»,-ասել է Դոդոնն իր Facebook-յան էջում հեռարձակվող «Նախագահը պատասխանում է» հաղորդման ուղիղ եթերի ժամանակ:

Նախագահը տեղեկացրել է, որ բոլոր պատվիրակությունների անդամները, որոնք մասնակցել են հունիսի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին, մինչև մեկնելը կորոնավիրուսի մի քանի թեստ են հանձնել, մի թեստ էլ հանձնել են Մոսկվա ժամանելուց հետո: Դոդոնն անձամբ երեք թեստ է հանձնել:Մոլդովայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 453 դեպք, վարակման հետևանքով մահացել է 502 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ