Գլխավոր էջ Գլխավոր Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում COVID-19-ից մահացության դեպքերի նվազման մասին

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում COVID-19-ից մահացության դեպքերի նվազման մասին

408
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում COVID-19-ով վարակվածների շրջանում մահացության դեպքերի զգալի կրճատման մասին:

«Կորոնավիրուսից մահացության դեպքերը զգալիորեն նվազել են: Մահացությունը աշխարհում ամենացածրերից է: Մեր տնտեսությունը կվերագտնի բաց թողածը և երբեք չի դադարի գործել: «Ածուխներն» ու բռնկումներն անհրաժեշտության դեպքում կհանգցվեն»,- Թրամփի թվիթերյան էջի գրառումը հրապարակել է «Ինտերֆաքս»-ը:

Մինչդեռ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով, ԱՄՆ-ում հինգշաբթի օրը գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային քանակ՝ 37,077:
Վարակման դեպքերի նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր ապրիլի 24-ին, այն ժամանակ ԱՄՆ-ում հաստատվել էր COVID-19-ով վարակման 36,291 նոր  դեպք:
Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2,422,299 դեպք, մահացել է 124.410 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ