Գլխավոր էջ Գլխավոր Շվեյցարացի գիտնականները հայտնաբերել են 13 միլիոն տարեկան բակտերիաներ, որոնք կարող են խժռել...

Շվեյցարացի գիտնականները հայտնաբերել են 13 միլիոն տարեկան բակտերիաներ, որոնք կարող են խժռել եւ վերամշակել պլաստիկը

464
0

Շվեյցարացի գիտնականները հավերժական սառույցներում հայտնաբերել են 13 միլիոն տարեկան բակտերիաներ, որոնք կարող են խժռել եւ վերամշակել պլաստիկը։ Այս մասին հայտնում է Mail Online-ը։

Ըստ հաղորդման, շվեյցարական WSL ինստիտուտի գիտնականները հետազոտել են Արեւելյան Ալպերում գտնվող Շաֆբերգ լեռան վրայի հավերժական սառույցները եւ դրանց ներսում հայտնաբերվել են 10 տեսակի հիպոթերմիկ բակտերիաներ։

«Մենք չէինք սպասում նման բան։ Եթե մենք հայտնաբերենք 1000 տեսակի բակտերիաներ, ապա դրանցից 300 տեսակը կլինեն նրանք, որոնք ապրում են հավերժական սառույցներում»,- ասել է ինստիտուտի ներկայացուցիչ Բիթ Ֆրեյը։ Գիտնականները նկատել են, որ որոշ տեսակներ այդ բակտերիաներից կարող են օգտագործվել կենսառեակտորներում՝ պլաստիկե թափոնների քայքայման պրոցեսում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ