Գլխավոր էջ Գլխավոր ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի նոր բռնկման մասին

ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի նոր բռնկման մասին

499
0

Եվրոպայում նախորդ շաբաթ մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսի նոր դեպքերի աճ է գրանցվել, հայտարարել է ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։

Կլյուգեն նշել է, որ եվրոպական 30 երկրներում դինամիկան բացասական է, այդ երկրներից 11-ում համաճարակը կարող է վերսկսվել։

«Եվրոպայի մի քանի երկրներում այդ հավանականությունն արդեն իրականություն է դարձել»,- հավելել է նա։

Նրա խոսքերով՝ Լեհաստանը, Գերմանիան, Իսպանիան ու Իսրայելն արագ են արձագանքել դեպքերի թվի աճին։

Եվրոպայում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 2.6 մլն, մահացել՝ 195 000 մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ