Գլխավոր էջ Գլխավոր ԱՀԿ-ն հայտնել է 11 երկրում, այդ թվում՝ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված լուրջ...

ԱՀԿ-ն հայտնել է 11 երկրում, այդ թվում՝ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված լուրջ իրավիճակի մասին

1032
0

Առողջապահության հանմաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտավախություն է հայտնել Եվրոպայում կորոնավիրուսի ակտիվ տարածման վերաբերյալ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտնել է, որ նոր բռնկումը պայմանավորված է կարանտինային սահմանափակումների մեղմացմամբ։

Ըստ Կլյուգեի՝ Եվրոպայի 11 երկրում վիրուսի ցուցանիշներն այնքան են բարձրացել, որ անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում տարածաշրջանում առողջապահական համակարգերը կրկին կհայտնվեն կոլապսի եզրին։ Այդ երկրների ցանկում ԱՀԿ-ն նշել է Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուկրաինան, Մոլդովան, ինչպես նաև Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան, Հյուսիային Մակեդոնիան, Ալբանիան և Կոսովոն։

Կլյուգեն հայտնել է, որ եվրոպական տարածաշրջանում կորոնավիրուսով հիվանդացել է 2.5 միլիոնից ավելի մարդ, ընդ որում՝ ամեն օր արձանագրվում է շուրջ 20 հազար նոր դեպք և ավելի քան 700 մահ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ