Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ-ում կորոնավիրուսով կարող է վարակված լինել 20 մլն մարդ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով կարող է վարակված լինել 20 մլն մարդ

355
0

ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց թիվը կարող է 10 անգամ ավելի շատ լինել, քան պաշտոնապես հայտարարվում է, հաղորդում է BBC-ն։ Այսպիսի եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC)՝ արյան նմուշառումների ուսումնասիրությունից և դրանցում կորոնավիրուսի հակամարմիններ հայտնաբերելուց հետո։

Ըստ CDC-ի՝ COVID-19-ով կարող է վարակված լինել մինչև 20 մլն ամերիկացի, մինչդեռ պաշտոնապես այդ թիվը 2.5 մլն է։ Հաստատության ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր բռնկում է սկսվել, և այժմ հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է երիտասարդների շրջանում՝ երկրի հարավում և արևմուտքում։

Վերջին օրերին ամերիկյան բազմաթիվ նահանգներում, այդ թվում՝ Ֆլորիդայում և Տեխասում, 1 օրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային ցուցանիշներ են գրանցել։ Տեխասում դադարեցվել են տնտեսության վերաբացման ծրագրերը։

Ըստ Վաշինգտոնի համալսարանի կանխատեսումների՝ մինչև օգոստոս ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը կհասնի 180 հազարի կամ 146 հազարի, եթե ամերիկացիների 95%-ը դիմակ կրի։ Այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսն ԱՄՆ-ում 126 հազար մարդու կյանք է խլել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ