Գլխավոր էջ Գլխավոր Վիտիլիգո. հիվանդությո՞ւն, թե՞  յուրահատկություն

Վիտիլիգո. հիվանդությո՞ւն, թե՞  յուրահատկություն

2628
0

Այսօր վիտիլիգոյի միջազգային օրն է:  Վիտիլիգոն քրոնիկական մաշկային հիվանդություն է որի ժամանակ մաշկը կորցնում է իր բնական գունակը՝  մելանինը, արդյուքնում էլ ախտահարված տեղամասերը ավելի բաց գույնի են դառնում կամ վարդագույն: Աշխարհի բնակչության մոտ 1 տոկոսն ունի տարբեր  աստիճանների արտահայտված վիտիլիգո:  Խնդրի մասին MedMedia.am-ը զրուցել է ԱՆ մաշկաբանության և վեներոլոգիայի գծով խորհրդական Հովհաննես Հովհաննիսյան հետ: «Հիվանդությունը կարող է սկսել ցանկացած տարիքում, բայց սովորաբար այն սկսում է մինչև 20 տարեկան հասակը:  Արտահայտվածություններ էլ շատ տարբեր է. փոքր, հազիվ նշմարվող բծերից, մինչև գրեթե տոտալ գունազրկում»,-նշեց մաշկաբանը:

Անրադառնալով հիվանդության առաջացման պատճառներին, բժիշկը նշեց, որ դրանք վերջնականապես պարզված չեն, սակայն մասնագետները գնտնում են, որ սա աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ մեր սեփական իմուն համամակարգը օտար է ճանաչում մելանոցիտները (սրանք պատասխանատու են մաշկի բնական գույնն ապահովող մելանին գունակի համար)  և վնասում է նրանց:

«Վիտիլիգոն երբեմն ուղեկցվում է նաև այլ օրգան- համակարգերի ախտահարման հետ, օրինակ վահանաձև գեղձի, այդ պատճառով երբեմն առաջանում է նաև այլ օրգան-համակարգերի վիճակը գնահատելու անհրաժեշտություն»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանն ու հավելեց. «Չնայած հիվանդության հիմքում առկա են գենետիկ փոփոխություններ, բայց դա դեռ չի նշանակում, որ վիտիլիգո ունեցողների երեխաները պետք է ունենան այդ խնդիրը»:

Խոսելով գանգատներից, զրուցակիցս ընդգծեց, որ այս դեպքում միակ գանգատը գունազուրկ մաշկն է, որը կարող է տեղակայված լինել ցանկաց հատվածում, սակայն  հիմնականում  վիտիլիոնսկսում է բնական բացվածքների շուրջ և ծայրամասերի մաշկի ախտահարմամբ: Օրինակ աչքերի, քթածակերի, բերանի, պորտի, սեռական օրգանների, մատերի հարեղնգային տարածություններում: Մազածածկ հատվածենրի մաշկի ախտահարման ժամանակ մազերը նույնպես կարող են գունազրկվել:

Ինչ վերբերում է բուժմանը, մաշկաբանի փաստմամբ՝ ժամանակակից մաշկաբանությունն առաջարկում է մի շարք մեթոդներ, որոնց դրական ազդեցությունը վիտիլիգոյի ժամանակ ապացուցված է: «Իհարկե դեռ շուտ է մեծ արդյունքներ ակնկալել, բայց պետք է նշեմ, որ ընդամենը 10 տարի առաջ նման խնդիր ունեցողներին ասում էինք, որ ոչ մի վտանգ չկա, բայց՝ բուժում էլ: Հիմա ասում ենք, որ վտագ չկա, բայց մի շարք միջոցներ կան, որոնք կարող են օգնել»,-շեշտեց մասնագետը: 

Ամփոփելով խոսքը, Հովհաննես Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ սա բացառապես կոսմետիկ նշանակություն ունեցող, կյանքի տևողության վրա  չազդող, բայց որոշ դեպքերում կյանքի որակը նվազեցնող հիվանդություն է, ուստի պետք է հաշվի առնել, որ  վիտիլիգոյով տառապողները ոչ թե հիվանդ են, այլ՝ յուրահատուկ:


zarkerak mamuli akumb

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ