Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Մասնագիտական տեսանկյունից բաց տարածքներում առողջ մարդկանց դիմակի կրումը առաջացնում է մի շարք...

Մասնագիտական տեսանկյունից բաց տարածքներում առողջ մարդկանց դիմակի կրումը առաջացնում է մի շարք խնդիրներ հատկապես կոնկրետ խմբերի մոտ. Մարինա Խաչատրյանի կոչը Վարչապետին

3013
0

Հարգելի՛ պարոն Փաշինյան, Հայաստանի Հանրապետությունում «կորոնավիրուսի համաճարակի» հետ կապված ՀՀ պարետի որոշմամբ պարտադրվում է նաև առողջ մարդկանց կրել դիմակ փակ և բաց տարածքներում։

Քանի-որ ՀՀ պարետը չի հանդիսանում մասնագիտությամբ բժիշկ, ապա տրամաբանական է, որ նա առաջնորդվում է ՀՀ առողջապահական համակարգի համապատասխան մասնագետների և/կամ միջազգային կառույցների` օր. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) խորհուրդներով։

ՀՀ Առողջապահության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 7-ի No 2300-Ա հրամանով (Տե՛ս կից փաստաթուղթը) արմատապես փոխվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ինստիտուտը։

Նախարարության գլխավոր մասնագետներն, այդ հրամանի համաձայն, հանդես են գալիս որպես նախարարության խորհրդատուներ: Էականորեն կրճատվել է նաև նրանց թիվը` 76-ից հասցվելով 45-ի: Որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաև նրանց կազմը, առաջադրվող պահանջ-պայմանները և գործառույթների շրջանակը:

Կարևոր է նշել, որ ՀՀ ԱՆ խորհրդատուների կազմում բացակայում է «բժիշկ-համաճարակաբան» խորհրդատուն, ով պետք է խորհուրդներ տրամադրեր ՀՀ Առողջապահության նախարարին ու ՀՀ պարետին ստեղծված իրավիճակում և կրեր պատասխանատվություն։

Այստեղից կատարում ենք հետևություն, որ ՀՀ պարետը հիմնվել է առողջապահական միջազգային կառույցի` ԱՀԿ-ի խորհուրդների վրա։

ՀՀ պարետի որոշումից առաջ, այդ պահին և դրանից հետո ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակ կրել առողջ մարդկանց միայն կորոնավիրուսով վարակված անձին խնամելիս և անձանց, ովքեր ունեն հազ ու փռշտոց։ Մնացած բոլոր դեպքերում, անկախ գտնվելու վայրից, ԱՀԿ-ն առողջ մարդկանց դիմակ կրելու մասին որևէ խորհուրդ չի տալիս։
https://www.who.int/ru/emergencies/diseases…ow-to-use-masks

(ԱՀԿ խորհուրդները դիմակների մասով (թարգմանված).
• Առողջ մարդիկ պետք է դիմակ կրեն միայն եթե նրանք օգնություն են ցույց տալիս 2019-nCoV վարակի կասկածով մարդու
• Եթե հազում կամ փռշտում եք
• Դիմակներն արդյունավետ են միայն սպիրտ պարունակող հականեխիչների կամ օճառով ու ջրով ձեռքերի պարբերաբար մշակման հետ զուգորդելիս
• Եթե դուք օգտագործում եք դիմակ, ապա պետք է իմանաք միանգամյա օգտագործման բժշկական դիմակների ճիշտ օգտագործելու և չեզոքացնելու կանոնները)

Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայից խուսափելու համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս.

 պարբերաբար լվանալ ձեռքերն օճառով
 հասարակության մեջ պահպանել մեկ մետր հեռավորություն, հատկապես եթե անհատի մոտ առկա են հազ, հարբուխ, մարմնի բարձր ջերմություն
 հնարավորություն դեպքում ձեռք չտալ աչքերին, քթին և բերանին
 պահպանել շնչառական հիգիենայի կանոնները
 բարձր ջերմության, հազի և շնչառության դժվարացման պարագայում անհրաժեշտ է դիմել բժշկի
https://www.who.int/ru/emergencies/diseases…6Oz5EW7znTtB9L8

08.06.2020-ին ԱՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, որ COVID-19 դրական անձինք, ովքեր չունեն հիվանդության կլինիկական որևէ դրսևորում, չեն հանդիսանում վարակի փոխանցման աղբյուր և նրանց դիմակ կրել խորհուրդ չի տրվում։
https://mobile.twitter.com/WHO/status/12700…2zz8vAwr4CTGpnA

04.06.2020-ին ԵՊԲՀ պրոֆեսորա-դասախոսական կազմը մասնագիտական քննարկման ընթացքում ներկայացրեց, որ ձեռնոցների կրումը ոչ միայն ցուցված չէ, այլև վտանգավոր է ինֆեկցիայի տարածման տեսանկյունից, հատկապես, որ ձեռնոցներն ախտահանել հնարավոր չէ։
https://www.ysmu.am/hy/content/bzhishknern_…h.EABpR9RL.dpbs

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ ԱՀԿ-ն առողջ մարդկանց խորհուրդ է տալիս դիմակ կրել միայն COVID-19-ով հիվանդ մարդուն խնամելիս։ Իսկ ցանկացած այլ պարագայում ԱՀԿ-ն, որի խորհուրդներին հետևում է ՀՀ պարետը, առողջ մարդկանց դիմակ կրելու խորհուրդ չի տալիս։ Մինչդեռ ՀՀ պարետատունը պահանջում է առողջ մարդկանց դիմակ կրել բաց տարածքներում, իսկ ոստիկանները, հիմնվելով պարետի որոշման վրա, առողջ, դիմակ չկրող մարդկանց տուգանում են և/կամ ծեծի ենթարկում։

Պարո՛ն Փաշինյան, ես մասնագիտությամբ բժիշկ-նեյրովիրաբույժ եմ, ունեմ 15 տարվա աշխատանքային փորձ, 40-ից ավելի մասնագիտական հրապարակում (4 լեզուներով)։ Ի տարբերություն որոշ մարդկանց, ովքեր տարիներ շարունակ նստել է ՀՀ ԱՆ շենքում և սուրճ են խմել, ի տարբերություն ՀՀ ԱՆ ղեկավար կազմի, ովքեր սեփական PR-ը բարձր են դասում դիմացինի կյանքից, ես իմ կյանքն եմ ներդրել` ուրիշների կյանքերի փրկության համար (ինչպես և բազմաթիվ բժիշկներ, ովքեր իրականում աշխատում են)։ Հետևաբար, ի զորու եմ այսօր ՀՀ-ում առկա առողջապահական համակարգի կոլապսը գնահատել բժշկի տեսանկյունից, և այն չխառնել քաղաքականության հետ (թեև ակնհայտ է դրա քաղաքական ծագումը):

Մասնագիտական տեսանկյունից բաց տարածքներում առողջ մարդկանց կողմից դիմակի կրումը առաջացնում է մի շարք խնդիրներ հատկապես կոնկրետ խմբերի մոտ։ Դրանք են.

1. Ալերգիկ հիվանդություններով տառապող անձինք (մասնավորապես ալերգիկ դերմատիտ և բրոնխիալ ասթմա) – ալերգիայի առկայության պարագայում ոչ ստերիլ, անհայտ ծագման նյութից կարված դիմակների կրումը կարող է խորացնել անձի մոտ բրոնխիալ ասթմայի երևույթներն, առաջացնել ալերգիկ դերմատիտ դեմքի շրջանում (մեր հայրենակիցները համացանցում արդեն հրապարակում են իրենց դեմքի շրջանում դիմակ կրելու հետևանքով առաջացած ալերգիկ երևույներով նկարներ)։
2. Հղի կանանց մոտ թթվածնաքաղցի պատճառով կարող է զարգանալ նաև թթվածնաքաղց պտղի մոտ, որը կբերի պտղի զարգացման հապաղման (թերզարգացման, տարբեր արատների)։ Արդյունքում կարող ենք ունենալ տարբեր արատներով երեխաների սերունդ։
3. Սիրտ-անոթային, շնչառական համակարգի, գլխուղեղի սնուցման խանգարմամբ հիվանդների մոտ թթվածնաքաղցի խորացումը կարող է բերել կլինիկական ախտանիշների խորացման, գլխուղեղի կաթվածի, սրտամկանի ինֆարկտի դեպքերի հաճախացման, այլ քրոնիկ հիվանդությունների սրացման։
4. Վարորդների կողմից դիմակի կրման հետևանքով առաջացող թթվածնաքաղցի արդյունքում նրանց մոտ կարող են առաջանալ շշմածություն, քնկոտություն, որի արդյունքում`ուշադրության կորուստ, վթարների և վրաերթերի դեպքերի հաճախացում։
5. Երեխաների մոտ (զարգացող օրգանիզմ) կարող է դիտվել զարգացման հապաղում։ Երեխաների պարագայում չհիմնավորված է նաև մինչև 6 տարեկան երեխաների կողմից դիմակ չկրելու, իսկ դրանից բարձր տարիքի դեպքում դիմակ կրելու պարտադրանքը։ Եթե առկա է վարակի տարածման վտանգ, ապա տարիքը չունի որևէ դերակատարում, հատկապես եթե հաշվի առնենք, որ մոտակա շփումը մինչև 6 տարեկան երեխաների շրջանում ավելի ակտիվ է, հետևաբար ցանկացած վարակի տարածման տեսանկյունից նրանք ավելի խոցելի են։

Այն դիմակները, որոնք կրում են մեր քաղաքացիները, մեծամասամբ չեն հանդիսանում բժշկական դիմակներ, դրանք չեն ախտահանվում, հաճախակի չեն փոխվում (ֆինանսական պատճառով), ստիպում են մարդուն ավելի հաճախ դիպչել դեմքին (որոշ քաղաքացիներ դեմքին դիպչում են վարակի տարածման տեսանկյունից առավել վտանգավոր ձեռնոցներով)։ Մինչդեռ, դիմակի բացակայության պարագայում դեմքին (հատկապես աչքերին, քթին, բերանին) դիպչելու հաճախությունը բազմակի անգամ նվազ է։

ՀՀ-ում արտադրվող դիմակները ոչ մի եղանակով չեն ախտահանվում և արհեստականորեն հանդիսանում են տարբեր հարուցիչներով երկրորդային ինֆեկցիայի ակտիվ աղբյուր։

Սառը օդն ունի թոքերը պաղեցնելու (օրգանիզմի ջերմային բալանսը կայուն պահելու) ֆունկցիա։ Կասեցնելով սառը օդի մուտքը դեպի թոքեր, կոշտ ասած, ստիպում ենք թոքերին «մանր կրակի վրա եփվել» այնտեղ շրջանառվող 36.6 C ջերմաստիճանի արյամբ։ Արհեստականորեն բարձրանում է նաև մարդու մարմնի ջերմաստիճանը (հատկապես տարվա այս եղանակին)։

Միևնույն ժամանակ, մարդ ներշնչում է իր իսկ կողմից արտաշնչած ինֆեկցիոն ագենտները, գոլորշին։ Սա ստեղծում է նպաստավոր պայմաններ ցանկացած տեսակի վարակի` թոքերում ակտիվ զարգացման համար։ Իրավիճակն ավելի է խորանում շնչառական համակարգի հիվանություններ ունեցող անձանց ու ծխողների մոտ։

Հարգելի՛ պարոն Փաշինյան, կարծում եմ, որ Ձեզ դիտավորյալ չե՛ն ներկայացնում այս իրողությունները։ Որքան էլ որ անհավանական հնչի, Առողջապահության համակարգի օրվա ղեկավարությունը տանում է համակարգը կազմաքանդելու և ՀՀ բնակչության առողջությունը քայքայելու քաղաքականություն։

ՀՀ պարետը որոշումներ կայացնելիս, փաստորեն, ուղղորդվում է միմիայն սեփական ցանկություններով, իրեն ներկայացրած կեղծ տեղեկատվությամբ և/կամ կոնկրետ հրահանգներով։

Իհարկե Առողջապահական համակարգում առկա իրավիճակն ունի խորը քաղաքական արմատներ, որոնք ուղղված են Հայոց պետականության, Հայ ազգի գոյության դեմ։

Իմ գնահատմամբ, դրանք ուղղված են նաև Ձեր անձի կողմից ՀՀ կառավարման դեմ (պետք է որ Դուք ավելի լավ տիրապետեք Ձեր ղեկավարած թիմում առկա տարաձայնություններին, խմբավորումներին, դավադրություններին, պառակտմանը, Ձեր ղեկավարման դեմ ուղղված քայլերին ու ծրագրերին)։

Ես երբեք չեմ թաքցրել իմ կարծիքը ու հիմա էլ պնդում եմ, որ Դուք պետք է անհապաղ հրաժարական ներկայացնեք, ցրեք ՀՀ Կառավարության կազմը, ցրեք ՀՀ ԱԺ կազմը։ Սա է այն միակ ճիշտ ՔԱՅԼԸ, որը Դուք պետք է անեք` Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու և մեր հայրենիքը օտարին ստրկության չտալու համար։

Սակայն, եթե Դուք պատրաստ չեք այս ՔԱՅԼԻՆ, Ձեզ խնդրում և կոչ եմ անում, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերևում նշածս փաստերը, ԱՀԿ և ՀՀ մասնագետների խորհուրդները, հանձնարարել ՀՀ պարետին անվավեր ճանաչել իր կողմից մակագրված` բաց տարածքներում պարտադիր դիմակ և բոլոր տարածքներում ձեռնոց կրելու որոշումը։

Ինչ վերաբերվում է փակ տարածքներին, ապա կոչ եմ անում դիմակների կրումը սահմանել հետևալ կարգով.

– եթե փակ տարածքում գտնվում է 60 տարեկանից բարձր անձ (հանրային սպասարկման բոլոր օբյեկտներում` պարտադիր), ապա բոլորը պետք է կրեն դիմակ, մինչև ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի նվազումը
– եթե փակ տարածքում գտնվող անձանցից մեկը խնդրում է մյուսներին կրել դիմակ

Հ.Գ. Մենք պետք է առաջնորդվենք ոչ թե ապօրինի ու անտրամաբանական պարտադրանքի, այլ միմիանց նկատմամբ հարգանքի և դիմացինի իրավունքները հարգելու մղումով։

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ