Գլխավոր էջ Նորություններ Եվրամիությունում «Ռեմդեսիվիրը» հավանություն է ստացել կորոնավիրուսի բուժման համար

Եվրամիությունում «Ռեմդեսիվիրը» հավանություն է ստացել կորոնավիրուսի բուժման համար

478
0

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հավանություն է տվել «Ռեմդեսիվիրին» որպես առաջին դեղամիջոց, որը կարող է օգտագործվել կորոնավիրուսի առաջացրած ինֆեկցիոն հիվանդության բուժման համար: Այս մասին այսօր հայտնել է Նիդեռլանդների Դեղամիջոցների գնահատման հանձնաժողովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կազմակերպության տեղեկություններով՝ գրանցումը տրամադրվել է մեկ տարով՝ պայմանով, որ արտադրողը դեկտեմբերից ոչ ուշ ներկայացնելու է լրացուցիչ հետազոտությունների արդյունքները եւ տեղեկություններ արտադրության գործընթացի մասին:

«Եվրահանձնաժողովի հավանությունը ստանալուց հետո ԵՄ-ում բժիշկները կարող են դեղամիջոցը նշանակել կորոնավիրուսով պացիենտներին, որոնք հոսպիտալացվել են թոքաբորբով եւ թթվածնի լրացուցիչ կարիք ունեն,- նշել են հանձնաժողովից: — Այդպիսի պացիենտները ռեմդեսիվիր ընդունելու դեպքում առողջանում են միջինը 4 օր ավելի արագ»:

Հոլանդացի մասնագետներն ակնկալում են, որ Եվրահանձնաժողովը դեղամիջոցին հավանություն կտա արդեն հաջորդ շաբաթ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ