Գլխավոր էջ Նորություններ Եվրոպայում վերջին ամիսներին առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի շաբաթական աճ է գրանցվել....

Եվրոպայում վերջին ամիսներին առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի շաբաթական աճ է գրանցվել. ԱՀԿ

460
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ կորոնավիրուսը կրկին տարածում է գտել Եվրոպայում, երբ մի շարք երկրներ սկսել են մեղամացնել սահմանափակումները:

Ինչպես փոխանցում է CNN-ը, ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի գծով ղեկավար Անրի Կլյուգեն Կոպենհագենում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անցյալ շաբաթ «մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ» վարակման նոր դեպքերի աճ է գրանցվել:

Պաշտոնյան հիշեցրել է, որ զգուշացրել էր «վիրուսի վերածնունդի վտանգի» մասին, երբ երկրները մեղմացնում էին մեկուսացման միջոցառումները: Նրա խոսքով՝ 30 եվրոպական երկրում վարակման ընդհանուր դեպքերի աճ է արձնագրվել վերջին երկու շաբաթում:

Կլյուգեն նշել է, որ վիրուսի արագացված փոխանցումը 11 երկրում «հանգեցրել է նշանակալի տարածման, որն անուշադրության մատնվելու դեպքում կրկին կբերի եվրոպական առողջապահական համակարգերի ծանրաբեռնման»:

«Թեև Եվրոպական տարածաշրջանում նվազող ցուցանիշ է արձանագրվում համաշխարհային տվյալների համեմատ, քան տարվա սկզբին էր, տարածաշրջանում օրական մոտ 20 000 վարակման նոր և մահվան 700 նոր դեպքեր են գրանցվում»,- ասել է Կրյուգեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ