Գլխավոր էջ Գլխավոր Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 87 հիվանդ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 87 հիվանդ է բուժվում

391
0

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հունիսի 25-ի ժամը 11.30-ի դրությամբ կորոնավիրուսով 87 հիվանդ է բուժվում, նրանցից 80-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 855 քաղաքացի, նրանցից 196-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել մարզի 238 բնակիչ։

33 հիվանդի տեղափոխել են մայրաքաղաք: Ընդհանուրն արձանագրվել է մահվան 17 դեպք։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3 876 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 24-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2 522 նմուշառման հետազոտություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ