Գլխավոր էջ Գլխավոր Արմավիրի մարզում հաստատվել է COVID-19-ի 1 200 դեպք

Արմավիրի մարզում հաստատվել է COVID-19-ի 1 200 դեպք

432
0

ՀՀ Արմավիրի մարզում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 200 դեպք, որոնցից 773-ն` առողջացած։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ մարզում կա 807 ինքնամեկուսացած: Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում արդեն ունենք մահվան 32 դեպք»,- նշել է Մաթևոսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ