Գլխավոր էջ Գլխավոր Ղրղզստանի նախագահի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Ղրղզստանի նախագահի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

300
0

Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այդ մասին վկայում են նրա կողմից հանձնված կորոնավիրուսային թեստի պատասխանները, ինչպես հայտարարել է Ժեենբեկովի խոսնակը։

Նշենք, որ Ժեենբեկովը թեստ էր հանձնել երեկ՝ հունիսի 24-ին, Մոսկվայից վերադառնալուց հետո, ուր մեկնել էր Մեծ Հաղթանակի 75-ամյակի տոնական զորահանդեսին մասնակցելու։ Այդուհանդերձ, նա գտնվում է մեկուսացման մեջ եւ աշխատում է հեռավար կերպով։

Նշենք, որ նրա աշխատակազմից Դանիրա Սադիկովի եւ թիկնապահներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն հիվանդությունն ընթանում է նրանց մոտ անախտանիշ կերպով, ինչով պայմանավորված, նրանց հանդեպ կկիրառվի պայմանական մեկուսացման ռեժիմը։ Պատվիրակության մյուս անդամների մոտ կրկնակի թեստավորումը ցույց է տվել կորոնավիրուսի բացակայություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ