Գլխավոր էջ Գլխավոր Կառավարությունը 315 մլն դոլար վարկ է վերցնելու՝ կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար

Կառավարությունը 315 մլն դոլար վարկ է վերցնելու՝ կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար

402
0

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության առաջարկը, որի համաձայն՝ գործադիրը նոր պարտք է վերցնելու՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրները լուծելու համար։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հայտնեց, թե ինչ միջոցներ են դրանք։

Փոխնախարարի խոսքով՝ վարկի մի մասը՝ շուրջ 280 միլիոն դոլարը, անմիջապես հասանելի են դառնալու, և հնարավոր է լինելու ծախսել բյուջեն կատարելու համար։ Եվս մոտ 35 միլիոն դոլար ստացվելու է աշնանը՝ նույն նպատակով։

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ դիտարկում են ֆինանսավորման նաև այլ տարբերակներ։ Դրանցից մեկը ներքին պարտքն է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ