Գլխավոր էջ Գլխավոր Վախը կարող է ճերմակելու պատճառ դառնալ․ մասնագետ

Վախը կարող է ճերմակելու պատճառ դառնալ․ մասնագետ

600
0

Վախ․ այն հոգեվիճակ է, որ ծանոթ է բոլորին, ազդում է կյանքի որակի վրա և խանգարում սառը դատել: Իսկ ի՞նչ է վախը, այս և հարակից այլ հարցեր MedMedia.am-ը քննարկել է հոգեբան Աննա Բադալյանի հետ: «Պետք է նկատել, որ վախը հոգեվիճակ է, որը կարող է հետագայում դառնալ հոգեֆիզիոլոգիական դրսևորում,  նույնիսկ  առողջական խնդիրներ առաջացնել»-ասաց մասնագետն ու ընդգծեց, որ վաղ մանկության տարիքում վախի դրևորումը շատ երևակայական կարող է լինել, ավելի հասուն տարիքում` առարկայական:

Զրուցակցի փաստմամբ՝ բոլոր երեխաները ծնված օրից մինչ տասը տարեկան  ունենում են վախի դրսևորումներ, դա բնական հոգեբանկան երևությն է: «Բայց դա չի նշանակում,  որ նշյալ վախերը պետք է անտեսվեն, այլապես  դրանք կարող են վերափոխվել լուրջ ֆոբիաների»,-ասաց հոգեբանը:

Ինչ վերաբերում է վախի դրսևորումներին, Աննա Բադալյանն ընդգծեց. «Կարող է արտահայտվել խոսքի խանգարմամբ, գիշերային անհանգիստ քնով, երեխաների մոտ նաև գիշերամիզությամբ, նյարդային ու տագնապային վիճակով: Իսկ ահա ուժեղ վախը  լուրջ սթրես է. կարող են մազերը ճերմակել, մարդը կարող է վաղաժամ ծերանալ»:

Նման դեպքերում անհատը կանգնում է երկընտրանքի առաջ, ո՞ւմ դիմել: «Այս դեպքում առավել գրագետ  է, որ համատեղ աշխատեն հոգեբանն ու բժիշկը: Իսկ եթե վախը խորացած չէ, միայն հոգեբանն էլ կարող է օգնել»,-ասաց նա:

Շարունակելով թեման Ձեզ ենք ներկայացնում հանրահայտ մարդկանց տարօրինակ ֆոբիաներ.

1.      Սերգեյ Եսենինը տառապում էր սիֆիլոֆոբիայից՝ սիֆիլիսով վարակվելու վախից: 

2.      Կոմպոզիտոր Ջակոմո Մեյերբերը, ռուս գրող Նիկոլայ Գոգոլը և Ամերիկայի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը վախեցել են կենդանի թաղվելուց (տաֆեֆոբիա):

3.      Ալֆրեդ Հիչկոկը տառապում էր օվոֆոբիայով՝ օվալ առարկաների վախով:

4.      Հոգեվերլուծության հայրը՝ Զիգմունդ Ֆրեյդը վախենում էր ձարխոտերից (па́поротник): Ֆոբիան կոչվում է պտերիդոֆոբիա:

6.      Իոսիֆ Ստալինը վախենում էր թունավորումից (տոկսիկոֆոբիա), որը լրիվ բացատրելի է: Երբեմն նրան կասկածում էին նաեւ քնից վախենալու մեջ (սոմնիֆոբիա):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ