Գլխավոր էջ Գլխավոր Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

420
0

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, նոր ապաքինվածներ չկան: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 914 դեպք, վարակվածներից 768-ն առողջացել է, 14-ը` մահացել:

2744 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 258 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 9 361 633 է, մահացել է 479 931 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ