Գլխավոր էջ Գլխավոր Ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբն արդեն Հայաստանում է

Ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբն արդեն Հայաստանում է

555
0

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն իր ֆեյսբուկյան էջում տեղեկացրել է, որ Ֆրանսիայաից ժամանած բժիշկների երկրորդ խումբն արդեն հայաստանում է։

<< Ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբն արդեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է: Վերակենդանացման բաժանմունքում իրականացված համայցի ժամանակ մեկ շաբաթ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների առաջին խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը խնդրեց նորեկ գործընկերներին անձամբ ծանոթացնել բաժանմունքում բուժում ստացողների առողջական վիճակին: Նա հպարտացավ, որ հայ գործընկերների հետ այս կարճ ընթացքում արդյունավետ են աշխատել, կատակով ավելացնելով, որ եթե իրեն աշխատանքի վերցնեն բուժկենտրոնում, հետ չի վերադառնա: Ֆրանսիայից ժամանած բժիշկների նոր խմբի ղեկավարը Մարսելի Նորտ հիվանդանոցի հայազգի հայտնի բժիշկ, Լորան Փափազյանն է: Նրանից բացի մեկ այլ հայ ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ էլ է եկել` Հայկ Վարդանյանը, ով 26 տարի է արդեն բնակվում է Փարիզում և իր այցի մասին հայաստանաբնակ հարազատներին դեռ տեղյակ չի պահել: >>

Ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբն արդեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է: Վերակենդանացման բաժանմունքում…

Posted by Tsovinar Khachatryan on Tuesday, June 23, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ