Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի հետևանքով ապրիլին փակված 71471 աշխատատեղից 50094-ը վերականգնվել է. վարչապետ

Կորոնավիրուսի հետևանքով ապրիլին փակված 71471 աշխատատեղից 50094-ը վերականգնվել է. վարչապետ

599
0

Ապրիլին Հայաստանում փակվել է 71 հազար 471 աշխատատեղ: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ Հայաստանը պետք է որդեգրի կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, հակառակ դեպքում՝ Հայաստանը ոչ թե տնտեսական անկում կունենա՝ այլ տնտեսական փլուզում։

Վարչապետը նաև նկատեց, որ երբ մայիսին որոշվեց «լոք դաուն»-ի քաղաքականությունը չշարունակել, 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է։

«Աշխատատեղերի վերականգնման պրոցեսը շարունակվում է: Սա, թերևս, վերջին շրջանի մեր ունեցած ամենակարևոր լուրն է», — ասել է վարչապետը, ապա նշել, որ սա դեռ չի նշանակում, թե տնտեսական բարդ իրավիճակը հաղթահարված է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ