Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսով հղիին ընդունել են ընդհանուր բաժանամունք․ Բժշկին հայհոյում է տնօրենը․ Փոխտնօրենը այս...

Կորոնավիրուսով հղիին ընդունել են ընդհանուր բաժանամունք․ Բժշկին հայհոյում է տնօրենը․ Փոխտնօրենը այս ամենը որոկում է բացարձակ սուտ․ Էպիկենտրոնում կրկին Մասիսի ԲԿ-ն է

477
0

Մասիսի բժշկական կետրոնում կրկին բողոքի ալիք է բարձրանում։ Մանկաբարձ, բժիշկ Մհեր Ենգիբարյանի փոխանցմամբ բժշկական կետրոնի ղեկավար կազմը տեղյակ է եղել, որ հղի կինը վարակված է կորոնավիրուսով և նրան ընդունել են բաժանմունք, որն էլ դարձել է պատճառ, որ բաժանմունքի աշխատակիցներից որոշները վարակվեն, իսկ մեծ մասն էլ ինքնամեկուսանա։ Մհեր Ենգիբարյանի կինը, որն ի դեպ աշխատում է նույն ԲԿ-ում, ևս ինքնամեկուսացվել է։

ԲԿ-ի տեսակետը լսելու համար, կապ հաստատեցինք կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սահակյանի հետ, ով ասաց, որ իրենք ունեն ծննդաբերական բաժանմունք և եթե հղի կինը դիմում է, ընդունում են․

«Կասկածելի հիվանդները կենտրոնում մեկուսացվում են, եթե անհրաժեշտություն է լինում դիմում ենք, նմուշառում ենք անում, հաստատվելու դեպքում տեղափոխում ենք։ Կենտրոնի բուժանձնակազմը ապահովավված է պաշտպանիչ միջոցներով՝ մեկանգայա օգտագործման բժշկական հանդերձանք, բախիլներ, դիմակներ, ձեռնոցներ և այլն»։

Չնայած այս ամենին կենտրոնում գրանցվել է վարակման դեպք, ինքնամեկուսացվել են որոշ բուժաշխատողներ։ Այս լուրը հաստատեց փոխտնօրենը։

Բժիշկ Ենգիբարյանը  նաև ասաց, որ բուժկենտրոնի տնօրենը անհիմն նկատողությունն է տալիս իրեն, որոնք ի դեպ բողոքարկվել են դատական կարգով և դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել դրանք։ Այս մասին Արման Սահակյանը ասաց, որ առաջին ատյանի դատարանի որոշումները բողոքարկվել են վերաքննիչ։

Մհեր Ենգիբարյանի խոսքով 35 ամյա տնօրենը բազմիցս հայհոյել և շարունակում է հայհոյել աշխատակիցներին, մասնավարապես պահեստապետին, վարորդին։ Հայհոյանքներից բաժին է  հասել նաև հենց Ենգիբարյանին։ Փոխտնօրեն Արման Սահակյանը այն ԲԱՑԱՐՁԱԿ ՍՈՒՏ որոկեց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ